Գիտությունն ակտիվորեն լուսաբանելու համար շնորհակալագիր ստացավ նաև «168 ժամը»
Այսօր` դեկտեմբերի 27-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ամփոփվեց «2013 Աստղագիտական տարին»: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, այնուհետև ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը ներկայացրեց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, իսկ ամփոփման զեկույցով հանդես եկավ Հայկական աստղագիտական միության համանախագահ Արեգ Միքայելյանը:
Միջոցառման ավարտին Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱՀ) հանձնեց Երվանդ Թերզյանի անվանամենամյա մրցանակը, ինչպես նաև պատվոգրեր 18-րդ Միջազգային օլիմպիադային մասնակցած Հայաստանի պատանիներին` ՎարդգեսՄամբրեյանին, Արսեն Վասիլյանին, Հրանտ Թոփչյանին և Հայկ Սողոմոնյանին։
2013թ. ընթացքում գիտությունն ակտիվորեն լուսաբանելու համար ՀԱՀ-ը շնորհակալագրեր հանձնեց նաև գիտությունը լուսաբանող լրատվամիջոցներին և գիտական լրագրողներին: Շնորհակալագիր ստացավ նաև «168ժամը» և թերթի լրագրող Լուսինե Մովսիսյանը: ՀԱՀ համամանագահ Ա. Միքայելյանը նշեց, որ գիտությունը սկսել են ակտիվորեն լուսաբանել շատ լրատվամիջոցներ, սակայն «168 Ժամը» միակ հայաստանյան լրատվամիջոցն է, որն ունի առանձին «Գիտություն» բաժին և գիտական լրագրող:
Նշենք, որ գիտությունն ակտիվերեն լուսաբանելու համար շնորհակալագրեր ստացան նաև «Առավոտը», «Արմենպրեսը» և «ATV», «Արմնյուզ», «Ար» և «Շանթ» հեռուստաընկերությունները, ինչպես նաև լրագրողներ` Տաթևիկ Գրիգորյանը, Անի Կարապետյանը, Գոհար Հակոբյանը, Մանե Հակոբյանը, Արթուր Հովհաննիսյանը և Անահիտ Սարգսյանը: