Բաժիններ՝

Դեկտեմբերի 31-ին Դուբայում պլանավորված է աշխարհի ամենամասշտաբային հրավառությունը

RBC-ի փոխանցմամբ՝ ԱՄԷ-ի խոշորագույն քաղաք Դուբայը մտադիր է նոր ռեկորդ գրանցել Գինեսի ռեկորդների գրքում՝ կազմակերպելով ամենամասշտաբային հրավառությունն աշխարհում: Այն մեկնարկելու է դեկտեմբերի 31-ին՝ կեսգիշերից քիչ առաջ, և տևելու է մոտ 6 րոպե:

Զարմանալին ոչ թե հրավառության տևողությունն է, այլ՝ նրա չափերը. շոուն տարածվելու է գրեթե 100 կիլոմետրանոց ափագծի երկայնքով և գործնականում տեսանելի է լինելու քաղաքի ցանկացած կետից:

Հրավառությունը կենտրոնացվելու է Դուբայի առավել հայտնի տեսարժան վայրերի մոտ. աշխարհի ամենաբարձր երկնաքեր Burj Khalifa, Burj Al Arab առագաստ-հյուրանոց և Palm արհեստական կղզու վրա կառուցված Atlantis հյուրանոց:

Ընդհանուր առմամբ, պլանավորված է արձակել մոտ 450.000 համազարկ: Այդ շոուից անմիջապես անց մարդիկ կարող են վայելել  Jumeirah լողափի վրա 15 րոպեանոց ևս մեկ հրավառություն: Դեկտեմբերի 31-ին պլանավորված այդ շոուն պետք է հայտնվի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենամասշտաբային հրավառություն աշխարհում:

Մինչ վերջերս ռեկորդը պատկանել է Քուվեյթին, ով 2012 թվականին կազմակերպել է մեկ ժամանոց հրավառություն, որն իրենում ընդգրկել է 5 կիլոմետրանոց երկարությամբ տարածք (ափագիծ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս