Փորձագետների մակարդակով Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները վերսկսվելու են դեկտեմբերի 30-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փորձագետների մակարդակով Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները վերսկսվելու են դեկտեմբերի 30-ին:

Բանակցությունների նոր փուլը, ինչպես և նախորդ փուլերը, անցկացվելու են Ժնևում: Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ բանակցությունների նպատակը լինելու է դրանից առաջ Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման մեխանիզմի մշակումը:

Տեսանյութեր

Լրահոս