
Շտապօգնությունը հրաժարվել է 73-ամյա կնոջ տեղափոխել հիվանդանոց

«Փաստինֆո» գործակալությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ այսօր գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում, շտապօգնությունը հրաժարվել է Երևանի Արցախի 14-ի Դ 10-րդ բնակարանի բնակիչ 73-ամյա Ասիա Գաբրիելյանին տեղափոխել հիվանդանոց:
Մինչ շտապ օգնության ժամանելը հիվանդը 5-7 րոպե եղել է անգիտակից վիճակում:
Շտապ օգնության բժիշկը հրաժարվել է հիվանդին տեղափոխել՝ պատճառաբանելով, որ «հիվանդի վիճակը ծանր է»: Հիվանդի դստեր խոսքով՝ Ասիա Գաբրիելյանին մոտ ախտորոշվել է ՍԻՀ հետինֆարկտային կարֆդիոսկլիրոզ սողացող տախիառիթմիայի տարոքսիզմ, քրոնիկ սրտային անբավարարություն 4-րդ կարգ, սուր երիկամային անբավարարություն, օլիգուրիա, երկկողմանի թոքաբորբ, շաքարային դիաբետ՝ երկրոդ տիպ: