Բաժիններ՝

Չինաստանում վերացվել են աշխատանքային ուղղիչ ճամբարները

Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ` Չինաստանը վերացրել է աշխատանքային վերադաստիարակման համակարգը: Այսօր համապատասխան առաջարկն ընդունվել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական հանձնաժողովի նիստում:

Բացի այդ, օրենսդիրները մեղմացրել են «մեկ ընտանիք – մեկ երեխա» սկզբունքը` թույլատրելով ունենալ երկրորդ երեխան, եթե ծնողներից մեկը ընտանիքի միակ զավակն է: Խորհրդարանը փաստացիորեն հաստատել է նոյեմբերի կեսին երկրի կոմկուսի նիստում ընդունված որոշումները:

Չինաստանի ղեկավարության կարծիքով` այդ փոփոխությունները հանդիսանում են մարդու իրավունքնների ամրագրմանն ուղղված ջանքերի մասնիկը: Աշխատանքային ճամբարների պրակտիկան Չինաստանում ներդրվել է 1957 թվականին, իսկ «մեկ ընտանիք – մեկ երեխա» սկզբունքը` 1970-ական թվականներին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031