Ես ուշաթափվել եմ գլխիս հարվածից. Շուշան Պետրոսյանը ոչինչ չի հիշում վթարից. NEWS.am
Վթարի ենթարկված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը լավատես է, որ շուտ ոտքի կկանգնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Նրա մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել, բայց կան սալջարդներ եւ ցավեր ողնաշարի շրջանում: Իսկ թե ինչի կարիք ունի այժմ, նա կարճ է պատասխանել՝ «աղոթքների»: Երգչուհին նշել է, որ դեպքից անմիջապես հետո բազմաթիվ այցելուներ է ունեցել, իսկ մեր զրույցի պահին նրան տեսակցելու էին գնացել «Հայաստանի Ձայնը» նախագծի մասնակիցները: «Բոլորի աղոթքները տեղ են հասել, եթե հասած չլինեին, հիմա կենդանի չէի լինի»,- ասել է Շուշան Պետրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են իր առողջական վիճակի համար:
Պատգամավորը պատմել է, որ դեպքից առաջ շատ լուրջ խնդիր ուներ ողնաշարի շրջանում եւ երկու օր պառկած է եղել, այդ պատճառով էլ ԱԺ էլ չի գնացել՝ մասնակցելու գազային համաձայնագրերի քվեարկությանը: Երեկոյան նրան է զանգահարել Կիսիլյովի օգնականը եւ հայտնել, որ վերջինս շատ է խնդրում, որ ներկա լինի իր եզրափակիչ, տարեվերջյան համերգին, եւ Շուշան Պետրոսյանը մի քանի դեղեր խմելով, մի կերպ գնացել էր համերգին:
«Տեղյակ եմ, որ քննիչը ասել է, թե իմ տաքսու վարորդն էր մեղավոր, ես ուշաթափվել եմ գլխիս հարվածից»,- ասել է երգչուհին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: