Բաժիններ՝

Եգիպտոսում կալանավորվել է Մուրսիի 148 կողմնակից

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` եգիպտական մի շարք քաղաքներում երեկ կազմակերպված բողոքի ակցիաների ցրման ժամանակ կալանավորվել է 148 մարդ, որոնք հանդիսանում են նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցներ:

Ոստիկանության հետ բախումների հետևանքով երեկ զոհվել է առնվազն երկու մարդ, որոնցից մեկը` Մինյա նահանգում, իսկ մյուսը` Կահիրեում: Բախման ժամանակ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա, իսկ վերջիններս պատասխանել են արցունքաբեր գազի կիրառմամբ:

Ոստիկանությունը նախկին առաջնորդի կողմնակիցների բոլոր ակցիաները սկսել է կանխել այն բանից հետո, ինչ Մուրսիին աջակցող «Մուսուլման եղբայրներ» շարժումն այս տարվա դեկտեմբերի 24-ին հայտարարվեց ահաբեկչական կազմակերպություն, ինչը տեղի ունեցավ Մանսուր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից ժամեր անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031