
Ավանում բախվել են BMW X5-ն ու ГАЗель-ը. կա վիրավոր. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Օնիկ Պետրոսյանի վարած BMW X5 մակնիշի 31 VՍ 333 համարանիշի և 56-ամյա Մկրտիչ Ալեքսանյանի վարած ГАЗ 27 52 մակնիշի 04 ՍՕ 095 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով ГАЗель-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: