Բաժիններ՝

Իրանցի գործարարը Թուրքիայի քաղաքացիությունը «գնել է» հինգ միլիոն դոլարով

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ` Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալի գլխավոր կասկածյալներից իրանցի գործարար Ռեզա Զարրաբը 5 միլիոն դոլարի կաշառք է տվել Թուրքիայի ներքին գործերի` արդեն իսկ նախկին նախարար Մուամմեր Գյուլերին, որպեսզի իր ընտանիքին շնորհվի Թուրքիայի քաղաքացիություն:

Դեկտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո հրաժարական տված Մուամմեր Գյուլերը բացառության կարգով քաղաքացիություն ստանալու հարցում օգնել է Ռեզա Զարրաբին, նրա հորը, ավագ եղբորը, նշանածին ու եղբոր երեխաներին:

Նշվում է, որ թուրքական օրենսդրությամբ նախատեսված է երկրի քաղաքացիություն ստանալու երեք եղանակ. Թուրքիայի քաղաքացու հետ ընտանիքի կազմում, Թուրքիայում օրինական հենքով առնվազն հինգ տարով բնակություն և բացառության կարգով: Հենց վերջին պայմանից էլ, թերևս, օգտվել է Ռեզա Զարրաբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս