Բրիտանացի բլոգերը հնդկահավը պատրաստել է Lamborghini Aventador ավտոմեքենայի օգնությամբ (տեսանյութ)
Lenta.ru-ի փոխանցմամբ` բրիտանացի բլոգեր Թիմ Բերտոնը (կեղծանունը` Shmee150), ով մասնագիտացած է ավտոմեքենաների հարցում, ամանորյա սեղանի համար հնդկահավը պատրաստել է մոտ 490.000 դոլար արժողությամբ Lamborghini Aventador ավտոմեքենայի օգնությամբ:
Բերտոնը եղանով բռնել է հնդկահավը և մոտեցրել է ավտոմեքենայի հետնամասում գտնվող արտանետման խողովակներին, ինչից հետո մեքենայի ղեկին գտնվող մարդը միացրել է մեքենայի 12-մխոցանի շարժիչը: Դրանից հետո տիտանե խողովակներից դուրս են պրծել բոցի լեզուները, որոնք էլ պետք է պատրաստի վիճակի հասցնեին հնդկահավը:
Հայտնի չէ, թե որքան է տևել այդ գործընթացը, սակայն խոհարարական այդ փորձի մասին պատմող տեսանյութը տևում է մոտ երկու րոպե: Los Angeles Times թերթն ընդգծել է, որ իրականում հնդկահավ պատրաստելու Բարտոնի այդ փորձն անհաջող է անցել, քանի որ հնդկահավը հում է մնացել: Այնուամենայնիվ, տեսանյութի վերջում երևում է, թե ինչպես է բլոգերը փորձում լավ տապակած հնդկահավը:
Նշվում է, որ երկտեղանոց Lamborghini Aventador ավտոմեքենան թողարկվում է 2011 թվականից: Պլանավորած է հավաքել 4000 մեքենա: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժամ: Մեքենան 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է երեք վայրկյանից էլ պակաս ժամանակահատվածում: