Բաժիններ՝

Հրամանատարի տեղակալի դեմ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ

Դատարանի վարույթ է ընդունվել ՊՆ զորմասերից մեկի հրամանատարի տեղակալի դեմ հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, հարուցված քրեական գործի շրջանականերում մեղադրանք է առաջադրվել Ա. Թովմասյանին:

Ըստ datalex-ի՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ, 29.10.2013 թվականի ժամը 19:30-ի սահմաններում անհիմն վիճաբանության մեջ է մտել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող թիկունքի գծով տեղակալ մայոր` Ա. Զախարյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել վերջինիս»: Ա. Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կամ դրանք կատարելու սպառնալիքի համար, որը կատարվել է առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով (ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս