Բաժիններ՝

Թուրքական ոստիկանությունը ցրել է Ստամբուլում ու Անկարայում կազմակերպված հակակառավարական ակցիաները

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` թուրքական ոստիկանությունը հատուկ միջոցներ է ձեռնարկել` ցրելու համար Ստամբուլում ու Անկարայում կազմակերպված հակակառավարական ելույթները: Ստամբուլում երկրի վարչապետ Ռեջեփ էրդողանի հակառակորդների ակցիան անցել է քաղաքի կենտրոնում գտնվող «Թաքսիմ» հրապարակում, ուր հավաքվել է մի քանի հարյուր մարդ:

Ոստիկանությունը նրանց ցրելու համար կիրառել է ջրաշիթեր, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Ձերբակալվել է առնվազն 31 մարդ, ականատեսների վկայությամբ` վիրավորվել է երկու մարդ: Մի քանի հարյուր մարդ էլ հավաքվել է Անկարայի կենտրոնական հրապարակներից մեկում:

Ակցիայի մասնակիցները բողոքել են չինովնիկների կոռուպցիոն գործունեության դեմ, նրանց ցրելու համար ուղարկվել են ոստիկանության հատուկջոկատայիններ: Թուրքիայում նոր հուզումները սկսվել են դեկտեմբերի 17-ին, երբ երկիրը ցնցվեց կոռուպցիոն սկանդալից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս