
Ռուսաստան-Բելառուս միության բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է կաշառք վերցնելու մեղադրանքով

Ռուսաստանի ՆԳՆ-ն բարձրաստիճան պաշտոնյայի է ձերբակալել, ով իր պարտավորությունների կատարման համար հարյուր հազարավոր ռուբլի կաշառք է վերցրել, հաղորդում է RT-ն:
Ձերբակալվածը Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական ժողովի քարտուղարության գլխավոր վարչության ղեկավարն է: Նրա անունն առայժմ չի նշվում: Պաշտոնյային կասկածում են կաշառք վերցնելու մեջ` «պայմանագրերի երկարաձգման, կատարված աշխատանքների ակտերի հաստատման համար»:
Նշվում է, որ պաշտոնյայի կողմից փաստաթղթերի համաձայեցման համար ստացված կաշառքի չափն սկսվել է 500 հազար ռուբլուց: