Արմավիրում 3 երիտասարդ անչափահաս տղայի են առեւանգել ու պահել գոմում, ապա՝ սառնարանում
Արմավիրում 32-ամյա Էդգար Ս.-ն, 32-ամյա Արման եւ 34-ամյա Էդգար Մ.-երը մեղադրվում են անչափահասի առեւանգելու մեջ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացել է, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 32-ամյա Էդգար Ս.-ն, 32-ամյա Արման եւ 34-ամյա Էդգար Մ.-երը, նախնական համաձայնության գալով 2013թ. սեպտեմբերի 20-ին ժամը 22-ի սահմաններում, բռնություն գործադրելով ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով, քաշելով ու հրելով , համագյուղացի անչափահաս Սլավիկ Ա.-ին տնից բացահայտ առեւանգել են: Սկզբում նրան իր կամքին հակառակ տարել ու շուրջ 10 րոպե շարունակ պահել է Արման Մ.-ի անասնագոմում, իսկ ապա` ավտոտնակում, որից հետո իր կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի 33 ԼV 709 համարանիշի ավտոմեքենայով Սլավիկ Ա.-ի կամքին հակառակ տեղափոխել ու շուրջ 30 րոպե շարունակ պահել է Էդգար Մ.-ի տանը հարակից մրգի համար նախատեսված սառնարան-շինության մեջ:
Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 6-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: