
Վարորդները թողնում են մեքենաները ու հեռանում. ամառային անվադողերով անհնար է անցնել Սեւան-Երեւան մայրուղով (լուսանկարներ)

Դեկտեմբերի 8-ին, ժամը 13:000-ից առատ ձյան պատճառով Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածում մոտ երկու տասնյակ մեքենա ձյան մեջ է խրվել: NEWS.am-ը հաղորդում է, որ ճանապարհային ոստիկանները օգնում են վարորդներին ձնից դուրս բերել մեքենաները:
Ցածր մարդատար և ամառային անիվներով մեքենաները պարզապես մի կողմի վրա կանգնում են, վարորդները և ուղևորները թողնում են մեքենաները և այլ մեքենաներով շարունակում ճանապարհը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարները`NEWS.am-ի: