
30-ամյա տղամարդը գումարի համար առեւանգել է կնոջը. գործը դատարանում է

Պարտքի դիմաց մարդու առեւանգումները կարծես թե որպես հանցատեսակ սկսել են արմատներ գցել հայ իրականության մեջ եւս։ Հերթական դեպքն արձանագրվել է վերջերս՝ Երեւանում։ 30-ամյա Ռուստամը առեւանգել է մի կնոջ պահանջելով վերադարձնել պարտքը։ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ կնոջը պարտքով տրվել էր 2.000.000 դրամ գումար՝ 2012 թվականի օգոստոսին՝ մեկ տարի ժամանակով։
Այսինքն՝ այն պետք է վերադարձվեր 2013 թվականի օգոստոսին, սակայն չի վերադարձվել։ Արդյունքում՝ երիտասարդն առեւանգել է նրան՝ ի ցույց դնելու գումարը վերադարձնելու իր պահանջերի լրջությունը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: