Հայ-թուրքական հարաբերությունների հարցում թուրքական դիվանագիտությունը փոփոխություն չի կրել. Վիգեն Չետերյան
Շաբաթներ առաջ թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիան խնդրել է Շվեյցարիայի օգնությունը՝ լուծելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հակամարտությունը, ինչն իր հերթին ճանապարհ կհարթի Երևանի հետ Անկարայի կապերի վերականգնման համար: Օրերս էլ Դավութօղլուն հաստատել է, որ դեկտեմբերի 12-ին այցելելու է Հայաստան՝ ընդունելով ՀՀ ԱԳՆ հրավերը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանն ասել է, որ թուրքական քայլերը երկու հիմք ունեն՝ առաջինն, անշուշտ, գալիք 2015 թվականն է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որն արագ քայլերով մոտենում է, և Թուրքիան փորձում է ժամանակ շահել, որ տեսեք, մենք երկխոսության մեջ ենք Հայաստանի հետ, սահման պետք է բացենք և այլն, դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատենք` այն դեպքում, երբ պետական կառույցների մոտ տեսանելի չէ շատ լուրջ երկարաժամկետ մոտեցում այս հարցի վերաբերյալ, այլ միայն տակտիկական: Սակայն, նրա խոսքով, վերջին տարիներին Թուրքիայում շատ կարևոր զարգացումներ կան հանրային կարծիքի փոփոխության մեջ, մտավորականության մոտ շատ ուժեղ առաջխաղացում կա 1915թ. կապակցությամբ, թուրքական պատմության կապակցությամբ, և ցավոք, թուրքական իշխանությունները նույնչափ պատասխանատվություն չեն վերցնում մանավանդ այն արձանագրությունները, որոնք ձևավորվեցին Երևանի և Անկարայի միջև, առիթ էր, որ կորցրեցինք:
«Չեմ տեսնում, որ այս հարթության վրա թուրք դիվանագիտությունը խորքային փոփոխություն է կրել: Սրանք տակտիկական քայլեր են և ոչ ավելի»,- ասել էՎիգեն Չետերյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: