
Զորամասի տարածքից գողացել են դարպասը, երկաթբետոնե ծածկը, մետաղական կոնստրուկցիաներն ու զինվորների շորերը

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` ՀՀ ՊՆ զորամասերից մեկում 2012թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում քննությամբ չպարզված անձանց կողմից ապամոնտաժվել ու գաղտնի հափշտակվել են կաթսայատան օժանդակ շինության մետաղական դարպասը, երկաթբետոնե սալերով ծածկն ու այն պահող մետաղական կոնստրուկցիաները:
Բացի այդ, արդեն 2013թ. փետրվարին գողություն է կատարվել նաև նույն զորամասի մարզադահլիճից: Այս անգամ անհետացել են 5 զինծառայողների սպորտային հանդերձանքի պարագաները: Այս գողությունը կատարողին, սակայն, նախաքննական մարմինը կարողացել է գտնել: Քննությամբ պարզվել է, որ իր ծառայակիցների հագուստը գողացել է նույն զորամասի շարքային զինծառայող Լավրենտ Ավետիսյանը:
Կատարված գողությունների արդյունքում, ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ ՊՆ-ին պատճառվել է 2.551.959 դրամի վնաս: Դրսևորած անփութության համար մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատար Հայկազ Աբրահամյանին և զորամասի հրամանատարի թիկունքի և ԿՇ գծով տեղակալ, մայոր Լեոնիդ Պոստոլին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբանղբյուր կայքում: