Սելիմի լեռնանցքը փակ է
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սելիմի լեռնանցքը:
Դժվարանցանելի են Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավան-Հրազդան ճանապարհահատվածը, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Արարատի մարզերի ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները, Դիլիջանի ոլորանները:
Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Շիրակի, Վայոց ձորի մարզերում և Քյարքիի ոլորաննների հատվածում: Տավուշի մարզում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա է մերկասառույց, Գեղարքունիքի մարզում՝ ուժեղ քամի:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: