Բաժիններ՝

Վթար` Բերդիկ գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 20.56-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հ-9» միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Բերդիկ գյուղի մոտակայքում,  «ԲՄՎ» մակնիշի 35 TS 881 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները տուժածներին՝ 1995 թ. ծնված Ա. Ա.-ին և 1992 թ. ծնված Ա. Ա.-ին հոսպիտալացրել են Արտաշատ քաղաքի, այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս