Բուդաղյանների պաշտպանը պայքարը շարունակում է դատարանում
                                    Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած հունիսմեկյան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 16-ին:
Բուդաղյանների պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ իրենք շարունակում են պայքարել: «Մենք դատարանում ենք, պայքարում ենք: Նախաքննական մարմինը հերթական նիստում նորից նյութերը չներկայացրեց, ընդամենը 270 լրացուցիչ նյութ բերեց, դրան գումարած նաև մինչ այդ բերվածը, և էլի նույն պատմությունը սկսվեց: Մենք իրենցից պահանջում ենք բերել այդ նյութերը, իրենք անընդհատ հղում են կատարում նախաքննական գաղտնիքի վրա, այս պայքարը շարունակվելու է մյուս դատական նիստին»,- ասել է Ալումյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    