
Մանդելայի հոգեհանգսի արարողությանը ներկա կգտնվեն 59 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողությանը կմասնակցեն 59 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, հաղորդում է Reuters-ը:
Այդ մասին կիրակի հայտարարել է ՀԱՀ ԱԳ նախարար Քոլինզ Չաբանեն: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Յոհանեսբուրգում: Բացի այդ, արարողությանը ներկա կլինեն ՄԱԿ-ի, Եվրամիության, Աֆրիկյան միության եւ միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմ Քարտերը, Բիլ Քլինթոնը` տիկնոջ հետ, Ջորջ Բուշ կրտսերը: