Վերջին հինգ տարում Ռուսաստանում 242 հազ. կոռուպցիոն խախտում է հայտնաբերվել
Վերջին հինգ տարվա ընթացքում Ռուսաստանում կոռուպցիոն իրավախախտումների 242 հազար դեպք է հայտնաբերվել, 2013 թ. 3,5 հազար մարդ է դատապարտվել կոռուպցիոն գործերով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Զմեեվսկին ` կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա` դեկտեմբերի 9-ի նախաշեմին, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ գործակալությունը:
Նա հայտարարել է, որ այդ չարիքն արամտախիլ անելը Ռուսաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից է, նրա հաջող զարգացման երաշխիքը: