Բացվում է Սթոունհենջին նվիրված նոր թանգարան
                                    Սթունհենջի քարե համալիրում դեկտեմբերի 18 –ին նոր թանգարան կբացվի: Այն գտնվելու է հնագույն քարերի հովտից 2,5կմ դեպի արեւմուտք: Թանգարանում կցուցադրվեն մոտ 300 հնագույն ցուցանմուշներ, որոնք հայտնաբերվել են տարածքի պեղումների ժամանակ եւ երբեք հանրությանը չեն ներկայացվել:
Ձմեռային արեւադարձի օրը Սթոունհենջ են այցելում հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից, հիմնականում` հեթանոսներ, որոնք ցանկանում են այնտեղ դիմավորել արեւածագը:
Սթոունհենջը Նեոլիթի շրջանի հուշարձան է համարվում: Նոր թանգարանը պատմելու է հուշարձանի եւ այնտեղ կատարված ուսումնասիությունների մասին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    