Թուրքիան վերստին հրաժարվել է իտալական Agusta Westland ընկերության ATAK T-129 ուղղաթիռներից

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարությունը վերստին մերժել է ընդունել իտալական AgustaWestland ընկերության արտադրած ATAK T-129 տիպի առաջին 9 ուղղաթիռները:

Դա տեղի է ունեցել այդ ուղղաթիռների փորձարկումից հետո, որոնք չեն գոհացրել թուրքական հրամանատարությանը: Դրանով իսկ հարցականի տակ է դրվել նաև հետագայում ATAK T-129 տիպի 51 ուղղաթիռ համատեղ արտադրելու հարցը, ինչը գնահատվում էր 3 միլիարդ դոլար:

Նախորդ անգամ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարությունն այդ ինքնաթիռները մերժել էր 2012 թվականի նոյեմբերին՝ կապված դրանց տեխնիկական ցուցանիշների հետ: 2007 թվականի մարտի 30-ին տեղի ունեցած Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստի արդյունքներով ուղղաթիռների մրցույթի հաղթող էր դարձել իտալական Agusta Westland ընկերությունը:

Ցամաքային զորքերի համար 51 հատ մարտավարական հարձակման/հետախուզական ուղղաթիռի արտադրության ծրագիրը հաստատվել է 2007 թվականի սեպտեմբերի 7-ին:

Տեսանյութեր

Լրահոս