Ինչ ազդեցություն կունենա ՄՄ-ին անդամակցությունը՝ Հայաստանի էներգետիկ ոլորտի վրա
«Ռուսաստանն ունի մի օրենք, համաձայն որի՝ արտահանող էներգակիրների վրա կիրառվում է էներգետիկ ակցիզային հարկ, ուղղակի այս հարկատեսակը դուրս է գալիս, որը շուրջ 30 տոկոս է կազմում: Դա բավական մեծ ազդեցություն ու նշանակություն կունենա մեր համակարգի համար»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ի պատասխան հարցի, թե Մաքսային միությանն անդամակցությունը կոնկրետ այս ոլորտում ինչ դրական ազդեցություն կարող է ունենալ: Իսկ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էլ հայտնեց, որ իրենք հիմա զբաղվում են ՄՄ-ին անդամակցելու հարցերով, որպեսզի կարողանան բոլոր ռիսկերը գնահատել և ամբողջովին հասկական այն փաստաղթերը, որոնք պետք է ստորագրվեն Մաքսային միության շրջանակներում` հաշվի առնելով դրանց ազդեցությունը ՀՀ-ի: «Նաև մենք պետք է փորձենք անել ամեն ինչ, որ ՀՀ-ի համար Մաքսային միության անդամակցությունը բացասական հետևանքներ չունենա»,-հավելեց նախարարը: