
Մորն ու աղջկան վրաերթի ենթարկած վարորդը մեղայականով ներկայացել է

Ինչպես տեղեկացրել էինք` այսօր՝ նոյեմբերի 4-ին, ոստիկանության Սևանի բաժին է մեղայականով ներկայացել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչ 25-ամյա Հովնան Գուլանյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս ոստիկանություն է ներկայացել Սևանի հիվանդանոցից, որտեղ գնացել էր իր կողմից վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով այսօր առավոտյան Ծովագյուղում 2 հոգու վրաերթի ենթարկելուց հետո:
Հ. Գուլանյանը ոստիկանությունում խոստովանել է, որ վրաերթից հետո ինքը փախուստի չի դիմել, պարզապես վախենալով հաշվեհարդարից, հեռացել է ավտոմեքենայով և մեկ այլ ավտոմեքենայով մեկնել է հիվանդանոց: