Զաքարյանն ակնարկում է, որ վերընտրվելու է ՎՊ նախագահի պաշտոնում

Այսօր Աժ էր եկել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, նա մտել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի աշխատասենյակ և շուրջ 20 րոպե նրա հետ առանձնազրույց ունեցել: Իսկ թե ի՞նչ էր ՎՊ նախագահը քննարկում ՀՀԿ-ական պատգամավորի հետ, մեզ չհաջողվեց պարզել, քանի որ Իշխան Զաքարյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: «Ոչ մի հարց»,- ասաց Իշխան Զաքարյանը:

Նա անպատասխան թողեց նաև իր հետագա պաշտոնավարմանն առնչվող հարցը, իսկ դիտարկմանը, թե Ձեր տրամադրությունը, կարծես, բարձր է, Իշխան Զաքարյանն այսպես արձագանքեց. «Իմ տրամադրությունը միշտ բարձր է, բայց հետո էլի, երեխեք ջան»։ Նա խոստացավ հարցերին պատասխանել հաջորդ անգամ ԱԺ գալու ժամանակ:

«Հաջորդ անգամ ԱԺ գալու» խոստումով գուցե Իշխան Զաքարյանը փորձեց ակնարկել, որ շարունակելու է պաշտոնավարել նաև նոյեմբերի 5-ից հետո: Նշենք, որ նոյեմբերի 11-ին ԱԺ-ում տեղի են ունենալու ՎՊ նախագահի ընտրություններ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին լրանում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի 6-ամյա պաշտոնավարման ժամկետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930