Բաժիններ՝

Մարդիկ, որոնք ֆեյսբուքյան և այլ առերեսում չպահանջող հարթակներում պաշտպանում են օրենքը, չեն մասնակցել բանավեճին

«Հ1-ի «Ազատ գոտի» հաղորդաշարի կազմակերպիչները հրավիրել էին մասնակցելու  Կենսաթոշակային բարեփոխումների թեմայով բանավեճի, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում հաղորդման կազմակերպիչներին: Նկարահանումը նախատեսվել էր 02/11/2013-ին: Կենսաթոշակային բարեփոխումները «ԴԵՄ»  կողմից ներկայացված մարդիկ մեր հարգարժան թիմակիցներն էին ինչպես տնտեսագիտության և ֆիզիկայի ոլորտից, այնպես էլ հանրահայտ «ՏՏ խավից»:

Սակայն նկարահանումներից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ օրենքով նախատեսված «բարեփոխումների  վերաբերյալ իրազեկված մասնագետները» հրաժարվեցին ներկայանալ և մասնակցել հաղորդմանը՝ խուսափելով հանրության ներկայացուցիչների հետ հանդիպելուց և բանավիճելուց:

Փաստորեն, մարդիկ, որոնք ֆեյսբուքյան և այլ առերեսում չպահանջող հարթակներում պաշտպանում են այդ օրենքը, մեզ անհայտ պատճառներով հրաժարվեցին մասնակցել և  կողմ պաշտպանել այն: Պատճառների մասին կարելի է միայն կռահել: Գուցե  դժվար է նայել մարդկանց աչքերի մեջ ու պաշտպանել մի օրենք, որն այդ մարդկանցից շատերի ՆԵՐԿԱՆ է՛լ ավելի ծանր է դարձնելու: Պատճառները իսկապես կարող են տարբեր լինել, կամ, օրինակ, իրականում բարեփոխումներին ի պաշտոնե կողմ  մասնագետները իրականում դեմ են, և այդ պատճառո՞վ  չեն ներկայացել: Մի բան է հայտնի՝ եթե չեն բանավիճում, ուրեմն՝ պարտվում են… ԼԻՆԵՆՔ ՄԻԱՍԻՆ ՈՒ ԿՀԱՂԹԵ՛ՆՔ:

«Դեմ ենք կենսաթոշակային բարեփոխումներին» խմբի անդամներ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս