
ԲՀԿ-ական պատգամավորին հրավիրել են կառավարություն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննության է առնվել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առևտրական և արտադրական գործունեությունից ստացվող եկամտի համար շրջանառության հարկի ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցնել մինչև 2.5 տոկոս:Գտնելով, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգի հնարավոր վերանայումը պետք է կատարվի համակարգային ձևով, կառավարությունը Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ պատգամավորին հրավիրելու է մասնակցել հարցի քննարկմանը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով: