Եգիպտոսի ղեկավարությունը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին իրազեկել է երկու երկրների հարաբերություններում ճգնաժամի զարգացմանը զսպելու իր ձգտման մասին:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Աշխարհում 4,7 միլիոն մարդու հաշվարկով միջինը մեկ ավիաուղեւոր է զոհվում, այն դեպքում, երբ ռուսական ավիաուղիների դեպքում 1,2 միլիոնին է մեկ ուղեւոր բաժին ընկնում:
Մասաչուսեթսյան սաղմոսագիրքը տպագրվել է 1640թ-ին Քեմբրիջ քաղաքում:
Բիշարը, ով քրիստոնյաներին եւ հրեաներին միավորող «Ուխտի որդիներ» կուսակցության հիմնադիրն է, արդեն սկսել է իր հավակնոտ ծրագրի իրականացման համար միջոցների հավաքումը:
Քաղաքաշինական ծրագիրը նախատեսվում է իրականացնել Պռոշյան և Դ.Դեմիրճյան փողոցներին ու Սիրահարների զբոսայգուն հարակից տարածքում, ինքը` զբոսայգին այս տարածքից դուրս է:
Վերնագիրը բառախաղ է. հեղինակն օգտագործել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` 2008թ. նախագահական ընտրարշավի կարգախոսներից մեկը` «Yes, we can» («Այո, մենք կարող ենք»):
Իշխանության ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, հայտարարում են, թե կարևոր է ոչ այնքան վիլնյուսյան գագաթաժողովը, այլ այն, թե ինչ կլինի Վիլնյուսից հետո: Իրականում այդ հայտարարությունները ոչ թե քաղաքական հեռատեսության, այլ իշխանության ներկայացուցիչների ենթագիտակցական դատողությունների արդյունք են:
Նաիրիտցիները դեռևս աշխատավարձ չեն ստացել և խիստ դժգոհ են իրավիճակից՝ թե´ մշտապես խաբված լինելուց և թե´ գործարանի վերագործարկման առումով տիրող անորոշությունից:
Մինչև համագումարը որոշված էր, որ ատենապետ պետք է ընտրեն Նարեկ Գալստյանին, ում այդ նպատակով ընտրեցին վարչության անդամ: Բայց Գալստյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականն է, իսկ ատենապետ ընտրվելու դեպքում նա պետք է հրաժարվի այդ պաշտոնից, իսկ այդ հարցը պետք է հստակեցնի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հայ հանրությունը շունչը պահած հետևում էր այցի ընթացքին, որը պարբերաբար ներկայացվում էր հեռավոր Բրազիլիայից, Արգենտինայից և Ուրուգվայից ուղարկվող տեղեկությունների և լուսանկարների միջոցով:
Պաշտոնական փաստաթղթերում նշվում է, թե միջադեպը ծայր էր առել «ներկաներից մեկի կողմից խորհրդային կառավարության բարձրաստիճան ղեկավարի հասցեին հնչեցրած անհարգալից արտահայտության» պատճառով: Սակայն այլ աղբյուրներ ակնարկում են, թե ծեծկռտուքն ազգամիջյան հողի վրա էր:
7-րդ դասարանցի Էրիկը տխուր է… այնքան տխուր, որ անգամ խեցեգործության մեջ մխրճվելով` չի մոռանում իր ու մոր վերջին հանդիպման ակնթարթները: Ինձ նվիրում է իր ամենահաջողված գործը՝ կավե խաչն, ու ասում. «Չէ, չեմ կարոտում մամայիս: Էս խաչը նվիրում եմ, որ ձեզ հաջողություն բերի: Ճիշտ եմ ասում՝ մամայիս չեմ կարոտում»:
168.am-ի տեղեկություններով, Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի դիմավորման արարողությանը: Այն ժամանակ, երբ ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է այցելի 102-րդ ռազմաբազա, Ռուզինսկին արձակուրդ է վերցրել: