Բաժիններ՝

«Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ և վթարային բնակելի ֆոնդը». Կառավարությունը ճանաչեց բացառիկ գերակա հանրային շահը՝ հօգուտ Մայրապետյանի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում  ընդունել է Երևան քաղաքի Պ. Պռոշյան և Դ. Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու որոշում: Նշված տարածքում արդեն իսկ հաստատվել է քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 19-ի որոշմամբ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն դրա ձեռքբերողն է (հիշեցնենք, որ ընկերության սեփականատերը Սամվել Մայրապետյանն է – 168.am): Ընկերությունը այդ վայրում մասամբ կատարել է օտարման գործընթաց և տարածքի նկատմամբ նոր բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու նպատակը նշված աշխատանքի շարունակումն է: Այսպիսով, մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային բնակելի ֆոնդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930