ԵՄ ղեկավարներն ուշացել են կարևոր հանդիպումից` Յանուկովիչի հետ զրույցի պատճառով

РИА Новости-ի գործակալության փոխանցմամբ` Վիլնյուսում  ԵՄ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը, որը նախորդում է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, սկսվել է մեկ ժամ ուշացումով` ԵՄ ղեկավարներ Ժոզե Մանուել Բարոզուի եւ Հերման վան Ռոմպեյի` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ չծրագրված հանդիպման պատճառով:

Գագաթնաժողովի անցկացման վայրում արդեն հավաքվել են ԵՄ բոլոր 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները, որոնց թվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Մոտ մեկ ժամ անց պետք է  ժամանեն նաեւ արեւելյան գործընկերության երկրների` Հայաստանի, Վրաստանի,  Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի պատվիրակությունները:

Բարոզուն եւ Ռոմպեյը  հանդիպել են Յանուկովիչի հետ`վերջինիս Վիլնյուս ժամանելուն պես:

Տեսանյութեր

Լրահոս