
Դոլարը փոքր-ինչ թանկացավ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.99 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.16%-ով կամ 0.64 դրամով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 400 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 404.5 դրամ, վաճառքինը՝ 407.5 դրամ: