
Գիշերային գողերը հայտնաբերվել են

Հոկտեմբերի 23-ին, ժամը 07.20-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 15 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մանվել Մ.-ին, 1989 թ. ծնված Մուշեղ Մ.-ին և 1990 թ. ծնված Սեյրան Ա.-ին:
Նրանք խոստովանել են, որ գիշերը Արաբկիրի վարչական տարածքում 3 տարբեր ավտոմեքենաներից գողացել են 12 անվասկավառակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: