
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կա 3 զոհ, 4 վիրավոր

shamshyan.com –ի փոխանցմամբ` հոկտեմբերի 24-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են` ВАЗ 2121 մակնիշի 370 ԼՕ 64 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 34 MO 303 համարանիշի, ГАЗ 53 մակնիշի 15 ԼՏ 457 համարանիշի ավտոմեքենաները: Մինչ կժամանեին փրկարարներն և ոստիկանները, քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերել 6 վիրավորների և տեղափոխել Ապարանի բժշկական կենտրոն: Իսկ փրկարարները, Ապարանի ոստիկանների հետ ավտոմեքենայից դուրս են բերել 1 հոգու: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից ևս 2-ը մահացել են:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: