Հակաօքսիդանտ նյութերի անհրաժեշտության մասին
Հակաօքսիդանտ նյութերը պաշտպանում են կենդանի օրգանիզմներն «ազատ ռադիկալների» վնասակար ազդեցությունից։ Փորձենք հասկանալ` ինչ բնույթ ունեն այդ «ռադիկալները» և ինչպես են ազդում մեր օրգանիզմի վրա։
Ասելով ռադիկալ վարք` մենք նկատի ունենք ինչ-որ ագրեսիվ, ոչ մտածված գործողություն կամ գործունեություն, որը կարող է կործանիչ ազդեցություն ունենալ կառույցների կամ բնության վրա։
Մարդու օրգանիզմի վրա նման ազդեցություն կարող է ունենալգ թթվածինը։ Առանց այդ քիմիական տարրի` Երկիր մոլորակի վրա անհնարին կլիներ կյանքի առաջացումը և զարգացումը։
Թթվածինն անհրաժեշտ է շնչառության և նյութափոխանակման ռեակցիաների բնականոն ընթացքի համար և ունի հակաբակտերիալ հատկություն.
Այդ ռեակցիաների համար անհրաժեշտ են ոչ թե ամբողջական, այլ մեկ էլեկտրոն կորցրած թթվածնի մոլեկուլներ։ Նման մոլեկուլները կոչվում են «ազատ ռադիկալներ», որոնք առաջանում են կենդանի օրգանիզմներում շարունակաբար ընթացող թթվեցման ռեակցիաների շնորհիվ։ Էլեկտրոնից զրկված թթվածնի մոլեկուլը կենսաբանորեն ակտիվ և շարժունակ միացություն է։ Եթե նման մոլեկուլների քանակությունն ավելի շատ է, քան անհրաժեշտ է օրգանիզմին, ապա առաջանում են պաթոլոգիկ վիճակներ, հիվանդություններ և որպես հետևանք` վաղաժամ ծերացում։
Հետազոտությունները վկայում են, որ տարեց մարդկանց մոտ ազատ ռադիկալների ակտիվությունը և, հետևաբար, ծանր հիվանդությունների առաջացման հավանականությունն ավելի բարձր է։
Այսպիսով` թթվածինն ունի ոչ միայն կենարար, այլ նաև կործանիչ ազդեցություն բույսերի և կենդանիների վրա։ Ժամանակակից սարքավորումների օգնությամբ հաջողվել է պարզել, որ, մեծ հաշվով, «ժանգոտման» գործընթացներն ընթանում են ոչ միայն մետաղներում։
Ինչպե՞ս են «գրոհում» ազատ ռադիկալները։ Վնասակար գործընթացն ընթանում է հետևյալ կերպ. ազատ ռադիկալները սկսում են օքսիդացնել կենդանի բջիջների ճարպային թաղանթը, որի հետևանքով թաղանթը կորցնում է իր առաձգականությունը և թուլանում է թաղանթի կարևորագույն ֆունկցիան. այն չի տարբերում` թե որ նյութերն են կարևոր բջջի կենագործունեության համար։ Բացասական հետևանքները բազմաթիվ են. արյունատար անոթների աթերոսկլերոզ, շաքարային դիաբետ, կատարակտ, հիշողության կորուստ։ Եթե ազատ ռադիկալները վնասում են ԴՆԹ մոլեկուլները, ապա խանգարվում է մարսողությունը, նյութափոխանակման և հորմոնների գոյացման բնականոն գործընթացները, և ամենակարևորը` օրգանիզմը չի կարողանում վերահսկել բջիջների աճը և բաժանումը, ինչի պատճառով սկսում են առաջանալ և զարգանալ օնկոլոգիական հիվանդություններ։
Իսկ ի՞նչ պաշտպանական մեխանիզմներ է ստեղծել բնությունը
Բույսերի և կենդանի օրգանիզմների բյուր-միլիոնավոր տարիների էվոլյուցիոն զարգացման ընթացքում առաջացել են ֆերմենտներ և բակտերիաներ, որոնք տրոհում են ազատ ռադիկալներ պարունակող նյութերը, գեներ, որոնք ղեկավարում են այդ «հակաօքսիդացնող» գործընթացը, հակաօքսիդանտ հատկություններ ունեցող նյութեր։
Պաշտպանական կարևորագույն պատնեշներից մեկը գտնվում է աղիներում, որտեղ օգտակար բակտերիաներով բնակեցված միկրոֆլորան չեզոքացնում է դրական լիցք ունեցող թթվածնի մոլեկուլների ավելորդ մասը` ազատ ռադիկալները։
Կենդանի օրգանիզմներում կան ֆերմենտներ, որոնք հատուկ նյութերի (կոէնզիմներ=կողակից) հետ համատեղ` նույնպես վերացնում են ազատ ռադիկալներ կրող միացությունները։
Դիսբակտերիոզը նպաստում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացմանը` երկու պատճառով.
ա. Աղիներում չի չեզոքացվում «ռադիկալիզացված» թթվածնի ավելցուկը,
բ. Պարզվել է, որ տրիխոմոնադը (մակաբույծ) փախչում է դիսբակտերիոզի դեպքում աղիներում գտնվող պաթոգեն (ոչ օգտակար) բակտերիաներից, թափանցում է արյան մեջ, և տարածվելով օրգանիզմում` առաջացնում է օնկոլոգիական և այլ ծանր հիվանդություններ։
«168 Ժամի» նախորդ համարում նկարագրված էր դիսբակտերիոզից խուսափելու եղանակներից մեկը. «Վուշի ալյուրը մաքրում է աղիները վնասակար նյութերի կուտակումներից, կաթնաշոռը բարելավում է աղիների օգտակար միկրոֆլորան, թանթրվենի սևի օշարակը (նաև այլ պատրաստուկները) նպաստում են վնասակար նյութերի հեռացմանը (տես` «168 Ժամ», Բիոմթերքներ, 05.03.2013թ.)։
Հետևություն։ Դիսբակտերիոզի դեպքում ստեղծվում են բարենպաստ պայմաններ թթվածնի «ռադիկալացված» մոլեկուլների տարածման համար` զանազան վարակների և պարազիտների միջոցով։
Կոէնիզմ հատկություն ունեցող նյութերից առավել հաճախ հիշատակվողը Q-10-ն է, որն ունի հակաօքսիդանտ հատկություններ և նպաստում է ազատ ռադիկալները չեզոքացնող ֆերմենտների աշխատանքին։ Պարունակվում է տավարի և հավի ճտի մսում, խաշած բրոկոլիում և ծաղկակաղամբներում, իշխանի, ծովատառեխի, ֆստղի, արախիսի և այլ մթերքների (նարինջ, ելակ, հավի խաշած ձու) մեջ։
Սելենը հակաօքսիդանտ հատկություն ունեցող միկրոտարր է, որը տրոհում է բջիջների հեղուկ բաղադրության մեջ ներթափանցած` ազատ ռադիկալներ պարունակող նյութերը։
Սելենով հարուստ նյութերն են` սխտորը, լոլիկը, եգիպտացորենի սերմը, ցորենի թեփը, ածիկը, սնկերը։ Կարևոր է իմանալ, որ սելենի յուրացմանը խոչընդոտում (նույնիսկ արգելափակում) են ածխաջրերը։ Ազգաբնակչությանը բավարար քանակի սելենով ապահովելը ժամանակակից բժշկության կարևորագույն խնդիրներից մեկն է։
Վիտամին E-ն ունի 8 տարբեր ձևեր, որոնք ջրածնի, թթվածնի և ածխածնի (H, O, C) միացություններ են, ընդ որում, այս երեք տարրերից կազմված մոլեկուլների անվերջ (() բազմության մեջ գոյություն չունի 2 միանմանը։
Վիտամին E-ն պաշտպանում է կենդանի բջիջների ճարպային թաղանթն այլասերումից։ Սինթեզված E վիտամինի մոլեկուլները միանման են։ Եթե բազմահագեցած Օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող վուշի (կտավատի) յուղի վրա լցնեք E վիտամին, այն ավելի երկար կպահպանվի։ Այս վիտամինի յուրացման համար հարկավոր է ճարպային միջավայր։ Վիտամինի հանդեպ պահանջարկն առավել բարձր է հղի կանանց և կերակրող մայրերի մոտ` օրը 16 մգ, որը կարելի է «գտնել» 50 գ նուշի, 75 գ ընկույզի, 20 մլ արևածաղկի կամ 10 մլ չիչխանի յուղերի մեջ։ E վիտամինի լրացուցիչ քանակը վտանգավոր չէ օրգանիզմի համար, այն կպարուրի բջիջները և կպահեստավորի անչափ կարևոր Օմեգա-3 ճարպաթթուները։
E վիտամինը կարևորագույն հակաօքսիդանտ նյութերից մեկն է, որի օգտակար ազդեցությունն ուժեղանում է երկու այլ` հակաօքսիդանտ հատկություններ ունեցող A և C վիտամինների հետ համատեղ օգտագործման դեպքում։
Կյանքի կենարար ջրերը` հեքիաթ և իրականություն
Սուրբ գրքի առաջին տողերը բացահայտում են ջրի կարևորությունը` Ծննդոց։ Հայտնի է, որ ջուրը կենդանի օրգանիզմ է` օժտված հիշողությամբ և զգացմունքներով։ Ջուրը կարող է ընդունել տարբեր ձևեր` հայտնվելով այս կամ այն հունի կամ այլ կաղապարի մեջ։ Յուրաքանչյուր նոր ձև առաջացնում է ջրում նոր բովանդակություն։ Ջուրն արձագանքում է արտաքին միջավայրի փոփոխություններին` իր ներքին կառուցվածքի (ստրուկտուրայի) փոփոխությամբ։ Ջրի ստրուկտուրային վիճակները անվերջ են` մոլեկուլների ամենագեղեցիկ կամ շատ անշուք դասավորության ձևով։ Ըստ որոշ տվյալների` մարդը իր ողջ կյանքի ընթացքում փնտրում է այն ջուրը, որը խմել է իր մայրը հղիության շրջանում. կարելի է ենթադրել, որ ջրի հանդեպ ունեցած կարոտը կարող է սթրեսի և դեպրեսիայի պատճառ դառնալ։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ իմաստ է դրել Սայաթ-Նովան «Իմ ջուրըն ուրիշ ջրեն է» մտքի մեջ։
Ջրի զգացմունքայնության լավագույն օրինակներից է կորեացի գիտնականների պատկառելի կազմ ունեցող խմբի հետ կապված միջադեպը. հատուկ` անվտանգության բոլոր կանոններին համապատասխանող սենյակում նրանք քննարկել են քիմիական և կենսաբանական զենքերի «կատարելագործման» հնարավորությունները։ Հաջորդ 1-2 օրվա ընթացքում բոլոր մասնակիցները հայտնվել են հիվանդանոցում` սուր թունավորման ախտանիշներով։ Հետաքննությամբ պարզվել է, որ դա կարող էր լինել միմիայն նախապես մաքուր բաղադրություն ունեցող ջրից, որը խմել են գիտնականները։ Ջրում ձևավորվել են քննարկվող թունավոր նյութերին համապատասխանող ստրուկտուրային կամ այլ փոփոխություններ։
Ջուրը կարող է պարունակել ազատ էլեկտրական լիցքեր։
Հայտնի է Հիմալայներում ապրող խունզի փոքրաթիվ ցեղի երկարակեցության ֆենոմենը։ Նրանց կյանքի միջին տևողությունը մոտ 100 տարի է (տես` 168.am/2013.07.31)։ Երկար ժամանակ կարծել են, որ դա բացատրվում է խունզիների սննդակարգում ծիրանենուց ստացված ուտեստների առատությամբ։ Սակայն բոլորովին վերջերս բացահայտվել է, որ Խունզի գետի ջուրն ունի բացասական լիցք, իսկ լարվածությունը հավասար է 400 միլիվոլտի։
Ցավոք, պետք է նշել, որ մեր մոլորակի վրա նման հատկություն ունեցող բնական ջրեր գրեթե չեն մնացել։
Հայտնի է, որ իր կենարարությամբ աչքի է ընկել նաև Ակոռի գյուղի մոտ նախկինում հոսող աղբյուրի ջուրը։
Խունզի գետի և այլ նման հատկություն ունեցող ջրերը հրաշալի հակաօքսիդանտներ են, քանի որ ջրերի մեջ պարունակվող ազատ էլեկտրոնները յուրահատուկ վահանի դեր են կատարում` պաշտպանում են կենդանի բջիջների արտաքին ճարպային թաղանթը «ռադիկալացված» թթվածնի մոլեկուլների (որոնք ունեն դրական լիցք) հարձակումներից։ Պատկերավոր ասած` «պլյուսին գումարած մինուս=զրոյի»։
Շարունակելի…