Բաժիններ՝

«Ազգային Հիփոթեքային Ընկերությունը» տեղաբաշխել է 1 միլիարդ դրամի պարտատոմսեր

Հոկտեմբերի 24-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունը իրականացրեց իր թվով 7-րդ պարտատոմսերի տեղաբաշխումը` մեկ տարի մարման ժամկետով:

7-րդ պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը կազմում էր 1 մլրդ ՀՀ դրամ, շրջանառության ժամկետը 1 տարի: Ընդհանուր պահանջարկը կազմել է 1,5 մլրդ ՀՀ դրամ, բավարված հայտերի ծավալը 912 մլն ՀՀ դրամ, միջին եկամտաբերությունը՝ 9.5491%, իսկ սահմանային եկամտաբերությունը՝ 9.7485%:
Ինչպես նշեց Ընկերության գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը, տեղաբաշխման արդյունքները ցույց տվեցին, որ ներդրողները հետաքրքրված են Ընկերության պարտատոմսերով: «Տեղաբաշխումից ստացված միջոցները Ընկերությունը նախատեսում է ուղղել գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը», – ավելացրել է Մհեր Եդիգարյանը:
«2009թ-ից մինչ 30.09.2013թ. Ընկերության ակտիվներն աճել են շուրջ 4 անգամ՝ 7,4 մլրդ-ից դառնալով 29,6 մլրդ, պարտավորությունները՝ 8 անգամ՝ 2.4 մլրդ-ից դառնալով 19.3 մլրդ, իսկ կապիտալը՝ 2 անգամ՝ 5 մլրդ-ից 10.3 մլրդ: Մինչ 30.09.2013թ. Ընկերությունը վերաֆինանսավորել է ընդհանուր առմամբ 3,946 հատ վարկ 31.1 մլրդ ՀՀ դրամ ծավալով։ Ընկերության կողմից իրականացվել է պարտատոմսերի 6 թողարկում՝ մոտ 5.5 մլրդ ընդհանուր անվանական ծավալով մինչև 6 ամիս մարման ժամկետով»,- ասել է Մհեր Եդիգարյանը:
Անցնելով առաջ, Մհեր Եդիգարյանը ավելացրեց, որ 2014 թվականին Ընկերությունը նախատեսում է իրականացնել միջին ժամկետայնությամբ պարտատոմսերի թողարկում՝ մինչև 3 տարի մարման ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս