Բաժիններ՝

Յուրի Վարդանյանը հրաժարականի դիմում կգրի՞

Ըստ «Փաստինֆոյի»՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր էլ ժամանակ չունեցավ մտածելու հրաժարականի մասին: Իր հնարավոր հրաժարականի մասին հարցին երեկ, որդու ձերբակալման շուրջ տարածված տեղեկություններից հետո, նախարարը մամուլի խոսնակի շուրթերով ընդամենը հաղորդել է, թե «զբաղված է, հանդիպումների մեջ է»:

Մինչդեռ, նախարարն իրականում այդ մասին մտածելու շուրջ 1 շաբաթ ժամանակ ուներ, քանի որ պարզվում է նրա որդին իրականում ձերբակալվել է հենց 1 շաբաթ առաջ, բայց միայն հոկտեմբերի 22-ին է նրան մեղադրանք առաջադրվել:

Հիշեցնենք, Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, մեղադրվում է առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար:

Օրեր առաջ Իրան-Հայաստան սահմանին նա ձերբակալվել և բերման է ենթարկվել: Նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութի խոշոր չափի խմբաքանակ, որը նա մաքանենգ ճանապարհով փորձել է անցկացնել սահմանով:

Կարդացեք նաև

Նախարարների որդիների հետ կապված աղմկահարույց միջադեպեր, ցավոք անկախ Հայաստանի պատմության ընթացքում էլի են հանդիպել, ասենք մշակույթի նախախարի որդին հոր և ընկերների հետ ատրճանակի կոթով մարդ էր ծեծել ու սպառնացել ջարդել գլուխը, այն բանի համար, որ ամանօրյա տոներին հանդգնել են անջատել իրենց թաղամասի լույսերը: Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանն, ի դեպ, դարձյալ նախապես փորձեց հերքել, բայց լրագրողների պնդումներից հետո, ի վերջո հասկացավ, որ  իր որդու արարքը մշակութային չէ, և թեև դժկամությամբ, բայց, այնուամենայնիվ, հրաժեշտ տվեց իր տաքուկ աթոռին:

Մեկ այլ նախարարի որդի էլ իր ով լինելը տարիներ առաջ ցույց տվեց «Տրիումֆ» սրճարանում ատրճանակից կրակոցներ արձակելով: Իր զավակի այս արարքը ևս ուշացումով, բայց ի վերջո հրաժարական արժեցավ քաղաքաշինության նախարար Արա Արամյանի համար:

Իսկ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն էլ հրաժարականի դիմում ներկայացրեց այն բանից հետո, երբ իր որդին հոր ծառայողական մեքենայով վթարի ենթարկեց մի քաղաքացու:

Ի դեպ, վթարի միջադեպը Յուրի Վարդանյանն ու իր որդին մի անգամ արդեն վերապրել են: Շուրջ 1 ամիս առաջ նախարարի որդին իր LEXUS-ով բախվել էր մարդատար ԳԱԶԵԼ-ին և մի քանի ուղեվորաների մարմնական վնասվածների պատճառ դարձել: Բայց այս միջադեպն, իհարկե չափազանց աննշան էր թվացել նախարարին, որ հրաժարականի առիթ դառնար:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս