Բաժիններ՝

Հիպոթեկային վարկերի կեսը տրամադրվել է արտարժույթով. ԿԲ

Այս տարվա առաջին կիսամյակում հիպոթեկային վարկավորման ծավալները աճել են 3.2%-ով։ Հիփոթեքային վարկավորման աճին նպաստել է անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկավորումը, որի ավելի քան 50%-ը կազմում են արտարժութային վարկերը, ինչը կարող է դրամային եկամուտներ ստացող վարկառուների շրջանում մեծացնել արտարժութային ռիսկով պայմանավորված վարկային ռիսկերը: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2013թ. ֆինանսական կայունության հաշվետվության մեջ։ ՀՀ հիփոթեքային շուկայի զարգացմանը որոշակիորեն նպաստում է նաև Բնակարան երիտասարդներին և Ազգային հիփոթեքային ընկերությունների գործունեությունը, որոնց նպատակն է հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման միջոցով առավել հասանելի դարձնել բնակարանային վարկերը: 2013 թ. առաջին կիսամյակում վերոնշյալ ընկերությունների կողմից վերաֆինանսավորված վարկերը կազմել են ընդհանուր հիփոթեքային պորտֆելի շուրջ 27%-ը: ՀՀ հիփոթեքային շուկայի ընդլայնման հնարավորությունների մասին են վկայում բանկերի և վարկային կազմակերպությունների՝ հիփոթեքային պորտֆելի աճի ուղղությամբ սպասումները: Տոկոսադրույքի առումով ինչպես սպառողական, այնպես էլ հիփոթեքային վարկավորման փոփոխությունները եղել են նվազման ուղղությամբ՝ մինչև 0.5 տոկոսային կետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031