Ուշակով. Մինսկում կքննարկվի նաև ինտեգրացիոն միավորումների մասնակիցների հնարավոր ընդլայնման հարցը. խոսքը Հայաստանի մասին է
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը սկզբում տեղի է ունեցել նեղ կազմով` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի նախագահների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի մասնակցությամբ, այնուհետեւ նրանց են միացել Հայաստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի նախագահները:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել է, որ գագաթնաժովի հիմնական թեման 2015թ. հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության ձեւավորման հարցն է: «Ծրագրվում է, որ երկրի ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի նախագծի մշակման աշխատանքների ընթացքը»,-ասել է նա:
Օրակարգում է նաեւ ինտեգրացիոն միավորումների մասնակիցների կազմի հնարավոր ընդլայնման հարցը, խոսքը, մասնավորապես, Հայաստանի մասին է, հաղորդում է գործակալությունը: