Վթարի փաստով քրեական գործի հսկողությունը դրվել է գլխավոր դատախազի տեղակալի հսկողության տակ (տեսանյութ)
Shamshyan.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի գործը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարականով վերցվել էՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հսկողության տակ: Ինչպես հայտնում է կայքը, այսօր` հոկտեմբերի 24 -ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը նշված քրեական գործով կանչվել է Ա. Թամազյանի մոտ:
Քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգույշությամբ առաջացրել է 2, կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Նման արարքի համար մեղավորը պատժվում է ազատազրկման` 4-ից 10 տարի ժամկետով:
Քննիչի կողմից նշանակվել են նաև ավտոտեխնիկական փորձաքննություն և փորձաքննության արդյունքներից հետո պարզ կլինի, թե հայտնի ու սիրված դերասան Վարդան Պետրոսյանը գերազանեցել է արագությունը, թե` ոչ: Պարզվել է, որ BMW -ն վարել է Վ. Պետրոսյանը:
Ողբերգական ավտովթարի հետևանքով 16-ամյա երկու տղաներ մահացել են:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: