«Միայն կարող եմ ասել, որ հակառակորդի ցանկացած սադրանք լռեցվելու է ոչ միայն պատասխան, այլև շեշտակի գործողություններով։ Պատասխանատվությունն ամբողջովին ադրբեջանական կողմի վրա է»:
Սիկորսկին ու Բիլդտը Վրաստան են ժամանել գիշերը՝ «Արևելյան գործընկերության» երկրներում (Մոլդովա և Ուկրաինա) իրենց շրջագայության շրջանակներում:
«Ես չեմ կարոդ ասել. ես չեմ հավատում, քանի աչքովս չտեսնեմ, չեմ հավատում։ Յուրի Վարդանյանը հայտնի մարդ ա. չեմ կարծում, որ կարող Էր տենց երեխա դաստիարակած լինել.»:
Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 27-ին:
Բելառուսի դեսպանը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԲՀԿ առաջնորղ Գագիկ Ծառուկյանին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից «Մարդասիրության մեդալ» է հանձնելու։ Թերթը նշում է , որ սեպտեմբերի 5- էլ Ա. Լուկաշեևկոն «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավար Գ. Ծառուկյանին պարգևատրել Էր «ժողովուրդների բարեկամության» շքանշանով՝ , «Բելառուսի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական եւ քաղաքական կապերի զարգացման գործում մեծ անձնական ներդրում ունենալու համար»։
Մի շարք դեպքերում հարձակումներն իրականացրել են պայթուցիկով լեցուն ավտոմեքենաների ղեկին գտնված մահապարտ-ահաբեկիչները:
Այդ արխիվն առնչվում է 38 երկրի, որոնք նախկինում գտնվել են Օսմանյան կայսրության կազմում:
Երվանդ Ենգիբարյանին ճանաչողները, ինչպես նաեւ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմը սգի մեջ է, նրանք միայն դրական եւ լավ խոսքերով են հիշում Երվանդին: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ Ալեքսանդր Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, նա վերջին երկու օրերին թատրոնում չէր երեւացել, թատրոնի առաջատար, լավագույն դերասաններից էր, կյանքով լեցուն երիտասարդ:
Նոյեմբերի 5-ից արդեն տեղական արտադրության վաճառքի ձու կունենանք խանութներում, սակայն փոքր չափի՝ ավելի ցածր գնով։ Հիմա մնում է տարբերակել հայկական ու իրանական ձվերը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հաստատել է Նախարարների կաբինետի նոր կազմը:
«Անշուշտ, թե՛ Ուկրաինան և թե՛ Հայաստանը եվրոպական երկրներ են, մենք համոզված ենք դրանում, բայց թե որ կողմը գնալ՝ դուք պետք է որոշեք։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, նշեմ, որ մեր բոլոր քաղաքական ուժերը եւ ընդհանրապես ժողովրդի մեծ մասն այս հարցում միասնական կարծիք ունեն»:
ԵՄ-ի անդամ 28 երկրի թվում կան այնպիսի երկրներ, որոնք չեն համապատասխանում այդ կառույցների չափանիշներին:
Այս մասին Սպահան նահանգում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Այն փաստը, որ Սաակաշվիլին հանդիսանում է նախագահ, չի հանդիսանում խոչընդոտ՝ նրան հարցաքննելու համար:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Գ. Պ.-ի (ծնվ. 1981թ.) ինքնասպանության փորձը:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 09.22-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի զորամասի տարածքում այրվում է ավտոբուս Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը երեկ մասնակիորեն հերքել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Ֆրանսիայի քաղաքացիներին գաղտնալսելը:
Անկասկած է, որ ներկայումս մենք չունենք նույն գերիշխող դիրքերը, ինչ 20 տարի առաջ էր:
Իրանը, ինչպես երբեք, մոտ է միջուկային զենքի ստեղծմանը:
Նիստից առաջ պլանավորված է Շոյգուի և Ռասմուսենի տետ-ա-տետ հանդիպումը:
Հոկտեմբերի 18-ին էլ Սաուդյան Արաբիան հրաժարվել էր ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամությունից՝ կապված ռազմական խնդիրները կարգավորելու նրա անընդունակության հետ:
Վաղուց ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ը գնահատի այդ նպատակաուղղված սպանությունների լեգալության հարցը, ինչպես նաեւ խաղաղ բնակչության համար այդ հարվածների լայն հետեւանքները:
Բացի ԱՄՆ-ից, նոյեմբերին մոդելը վաճառքում կլինի նաեւ մի քանի տասնյակ եվրոպական եւ ասիական երկրներում:
Քեմերոնը նման հայտարարությամբ հանդես է եկել սոցիալական ցանցի կողմից բռնության տեսարանների հրապարակումը կրկին թույլատրելու որոշման հետ կապված:
Գրավիոլայում հայտնաբերվել էին երկու ֆիտոքիմիկատներ, որոնք բառացիորեն ոչնչացնում էին քաղցկեղի բջիջները` առանց վնասելու առողջ մարմինները:
Seene iOS-սարքերի համար նախատեսված անվճար հավելվածը թույլ կտա շատ արագ 3D լուսանկար ստանալ և դրանցով կիսվել ընկերների հետ:
«Ժառանգությունը» դեռևս նախորդ գումարման ԱԺ-ում էլ «անկայուն» էր. «Մշտապես իրենք այդպես են եղել` անընդհատ խմբակցության ղեկավար էր փոխվում, քարտուղար էր փոխվում, նայած թե ինչպիսի դրսևորումներ ունեին կամ ինչպիսի լուրջ մտայնություններ»:
Աբրահամյանն առաջարկել է պատվիրակությանն անդամակցող խորհրդարանական խմբակցություններին ոչ թե մեկ, այլ` երկու թեկնածու առաջադրել, որպեզի ինքն ընտրության հնարավորություն ունենա:
«Կարծում եմ, որպես քաղաքական մեծամասնություն մենք կունենանք երեք անդամակցություն, մնացածը՝ մեկական, կընդգրկվի նաև ՕԵԿ-ը, որը հենց սկզբից պետք է ընդգրկվեր: Իսկ «Ժառանգությունը»` որպես աղճատված խմբակցություն, որևէ անելիք չի ունենա նման բարձր պատվիրակությունների կազմում»:
168.am-ի տեղեկություններով՝ կտրուկ վատացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի առողջական վիճակը. պետք է փոխվի նրա սրտի փականը, որը կարող է իրականացվել լուրջ վիրահատական միջամտության արդյունքում: