Թոխմախի Մհերը՝ Յուրի Վարդանյանի որդու մասին

«Հրապարակը» գրում է. Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու կալանավորումը՝ մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր ներկրելու կապակցությամբ երեկ բոլորի քննարկման առարկան էր Աժ–ում պատգամավորները տպավորված Էին Վարդանյանր վարքից. ով չի միջամտել ու թողել Է, որ որդու հետ արդար դատաստան տեսնեն։ Մհեր Սեդրակյանը «Հրապարակի» թղթակցի հետ զրույցում ասել է. թե չի հավատում, որ Յուրի Վարդանյանի որդին կարող Էր նման գործի մեջ լինել, բայց «եթե մարդը մտավ Էդ բիզնեսի մեջ կամ օգտագործեց, կամ վաճառեց, Էդ մարդու վրա կարելի ա խաչ քաշել»։ Դիտարկմանը, թե կալանավորումը ևշանակում է, որ «լեգենդը խա՞չ Է քաշել որդու վրա, Սեդրակյանն ուղղել է. «Ես չեմ կարոդ ասել. ես չեմ հավատում, քանի աչքովս չտեսնեմ, չեմ հավատում։ Յուրի Վարդանյանը հայտնի մարդ ա. չեմ կարծում, որ կարող Էր տենց երեխա դաստիարակած լինել.»։ Այսինքն՝ պաշտոնյաներին հուզո՞ւմ Է իրենց որդիների վարքուբարքը, Թոխմախի Մհերն արձագանքել Է «Ո՛ր ծնողը չի նեղսրտի, որ երեխան տեևց բաների մեջ Է»։

Կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031