
Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի զարգացած է, քան ԵՄ-ի անդամ մի շարք երկրներինը. Ալի Բաբաջան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի զարգացած է, քան ԵՄ-ի անդամ մի շարք երկրներինը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը.
«ԵՄ-ի անդամ 28 երկրի թվում կան այնպիսի երկրներ, որոնք չեն համապատասխանում այդ կառույցների չափանիշներին: Նախորդ 11 տարիներին Թուրքիան մեծ հաջողությունների է հասել շատ ոլորտներում: Մենք մտադիր ենք հետագայում նույնպես բարեփոխումներ անցկացնել երկրի տնտեսությունում»:
Սրանից առաջ էլ Ալի Բաբաջանը հայտարարել էր, որ ԵՄ-ը դեռ պատրաստ չէ Թուրքիային ընդունել իր շարքերը: ԵՄ-ը որոշել է 2005 թվականից Թուրքիայի հետ տարվող բանակցությունները վերսկսել նոյեմբերի 5-ին:
Թուրքիայի մեկ այլ փոխվարչապետ Բյուլենթ Արընչն իր հերթին հայտարարել էր, որ եթե նախկինում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը կողմ էր արտահայտվում երկրի բնակչության 75 տոկոսը, ապա ներկայումս դա նվազել է մինչև 20 տոկոսի: