Լեհաստանի ու Շվեդիայի արտգործնախարարների այցը վկայում է Վրաստանի եվրաինտեգրմանն աջակցելու մասին. Իվանիշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Լեհաստանի ու Շվեդիայի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկու և Կարլ Բիլդտի այցը Թբիլիսի, վկայում է Վրաստանի եվրաինտեգրմանն աջակցելու մասին:

Սիկորսկին ու Բիլդտը Վրաստան են ժամանել գիշերը՝ «Արևելյան գործընկերության» երկրներում (Մոլդովա և Ուկրաինա) իրենց շրջագայության շրջանակներում: Այդ շրջագայությունն իրականացվել է նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» նախաշեմին:

Թբիլիսի ժամանելուց անմիջապես անց նրանք գործարար ընթրիքի ձևաչափով հանդիպել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Բիձինա Իվանիշվիլին նրանց հետ հանդիպել է այսօր, Թբիլիսիի բիզնես կենտրոնում:

Տեսանյութեր

Լրահոս