Ջոն Քերին և Բենիամին Նեթանյահուն Հռոմում կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Հռոմում հանդիպելու են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում են գտնվելու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի հարցը:

Հանդիպումից առաջ Նեթանյահուն հայտարարել է. «Մենք բոլորս շահագրգռված ենք Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմամբ: Դա այն թեմաներից մեկն է, որը ես ցանկանում եմ քննարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Մենք կշոշափենք Պաղեստինի հետ խաղաղ կարգավորման հարցը, ինչպես նաև այլ խնդիր, որը ներկայումս գտնվում է ուշադրության կենտրոնում՝ քիմիական ու միջուկային զենքի ոչնչացում: Իրանը, ինչպես երբեք, մոտ է միջուկային զենքի ստեղծմանը, ինչի համար էլ անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել միջոցներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031