Բաժիններ՝

Թուրքիայում քաղաքացու տանը հայտնաբերվել է 187 պատմական գտածո

Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմեն շրջանում ոստիկանության իրականացրած հատուկ գործողության արդյունքում տեղի բնակիչներից մեկի տնից առգրավվել է պատմական մեծ արժեք ներկայացնող 187 գտածո։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտնաբերված հնագույն և միջնադարյան գտածոների շարքում են 142 հնագույն մետաղադրամ, ինչպես նաև 45 այլ իրեր՝ մատանիներ, նետերի ծայրեր և պարսատիկի քարեր։

Իրավապահների փոխանցմամբ՝ այս արժեքավոր հավաքածուն ընդգրկում է մի քանի պատմական դարաշրջան՝ արխայիկ, հռոմեական, բյուզանդական և օսմանյան ժամանակաշրջանները։

Գործողության շրջանակում տանտերը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ մշակութային ժառանգության պահպանության մասին օրենքը խախտելու մեղադրանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30