Բաժիններ՝

Միխեիլ Սաակաշվիլին սկսել է լքել պետական տունը (տեսանյութ)

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սկսել է լքել այն տունը, որում նրա բնակվելու համար վճարում էր պետությունը: Դա կապված է Սաակաշվիլիի նախագահական լիազորությունների ավարտվելու հետ:

Այս մասին երեկ հայտնել են վրացական հեռուստաալիքները: Վերջին տարիներին Սաակաշվիլին իր ընտանիքով պետության հաշվին բնակվել է Թբիլիսիի ծայրամասերից մեկում գտնվող մասնավոր տներից մեկում: Սաակաշվիլին երեկ ձեռնամուխ է եղել իր իրերը հավաքելուն՝ տեղափոխվելու համար Թբիլիսիի կենտրոն:

Վրաստանի ներկայիս նախագահի ընտանիքը պետական տունը կլքի երկու օր անց: Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 27-ին:
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031