Բաժիններ՝

Մեկ օրում Իրաքում զոհվել է անվտանգության ծառայության 22 աշխատակից

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Իրաքի արևմուտքում գտնվող Անբար նահանգում կատարված հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության ծառայության առնվազն 16 աշխատակից և վիրավորվել է առնվազն 35 մարդ: Աս մասին գործակալությանը հայտնել են Իրաքի իրավապահ մարմիններում նրա ունեցած աղբյուրները:

Ընդհանուր առմամբ, երեկ Իրաքի տարածքում գրանցված բախումների հետևանքով զոհվել է անվտանգության ծառայության 22 աշխատակից և վիրավորվել է առնվազն 60 մարդ: Մի շարք դեպքերում հարձակումներն իրականացրել են պայթուցիկով լեցուն ավտոմեքենաների ղեկին գտնված մահապարտ-ահաբեկիչները:

Վերջին ամիսներին Իրաքում բռնության մասշտաբները հասել են 2008 թվականի բարձր մակարդակին: Iraq Body Count-ի տվյալներով՝ այս տարի հարձակումների զոհ է դարձել ավելի քան 7000 խաղաղ քաղաքացի: Ընդ որում, հարձակումների ավելի քան 1/3-ը բաժին է ընկնում Բաղդադին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031